Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Չինաստանի քաղաքներում

10:30, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Չինաստանի քաղաքներում
     Շանհայի կենտրոնում՝ Բունդում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակման երեկո: Ներկաները ծանոթացել են հայկական դասական երաժշտությանն ու պարարվեստին: Չինացի նկարիչ ուսանողները ներկայացրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ ստեղծագործություններ: Շանհայ քաղաքում ուսանող ջութակահարուհի Աստղիկ Պողոսյանը նշել է, որ նպատակ են ունեցել չինացի ընկերների հետ կիսվել մեր հարուստ մշակույթով:

     Հիշատակման միջոցառումներ են տեղի ունեցել նաև Նանջինգ քաղաքում: Նանջինգն ընտրված էր, որպես ցեղասպանության հիշատակման կենտրոն, քանի որ 1937թ. ճապոնացիները Նանջինգում կոտորել են 300.000 չինացիների և այս առումով հայերին ու չինացիներին միավորող նմանատիպ վիշտ կար: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այպես էլ Նանջինգի կոտորածների դեպքում՝ հանցագործները չեն ընդունում իրենց մեղավորությունը:
     Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելել են Նանջինգի Ցեղասպանության թանգարան և ծաղիկներ դրել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակի:
3039 | 0
Facebook