Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի հայ համայնքը կշտամբել է Իսրայելի նախագահին՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

10:40, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Իսրայելի հայ համայնքը կշտամբել է Իսրայելի նախագահին՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Երուսաղեմի իր նստավայրում կիրակի օրն ընդունել է երկրում հայ մեծաթիվ համայքնի ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում կշտամբել են Իսրայելի նախագահին, որ վերջինը չի ցանկանում հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության ներքո իրականացված բարբարոսությունները ցեղասպանություն անվանել:

Իսրայելի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռիվլինն օգտագործել է «հայերի զանգվածային սպանություն» և «հայոց ողբերգություն» արտահայտությունները ու հավելել, որ Իսրայելի իշխանությունները չեն փորձում կատարվածի համար մեղադրել «որևէ կոնկրետ երկրի»:

«Մենք բարոյապես պարտավորված ենք պատմական փաստերի մասին բարձրաձայնել, ինչքան էլ որ դրանք սարսափելի լինեն: Մենք չենք պատրաստվում այդ փաստերն արհամարհել: Հայ ժողովուրդը դարձավ ժամանակակից զանգվածային սպանությունների առաջին թիրախը, սակայն մենք չենք ցանկանում այդ ամենի համար մեղքը որևէ կոնկրետ պետության վրա բարդել»,- ասել է Ռիվլինը հայ համայնքի ներկայացուցիչներին:

Իսրայելի նախագահը հայտնել է նաև, որ Հոլոքոստի սարսափներից հետո հայ ժողովրդի ողբերգությունը հարգելն իրենց պարտականությունն է՝ մարդկային և բարոյական, և նշել, որ ինքը հպարտ է ընդունելու հայ համայնքի ներկայացուցիչներին նախագահի նստավայրում:

Երուսաղեմում հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը, սակայն, իր «հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելի նախագահը «հայերի սպանությունը ցեղասպանություն չի անվանում»:
7035 | 0
Facebook