Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նազարբաևը վերընտրվել է Ղազախստանի նախագահի պաշտոնում

10:08, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Նազարբաևը վերընտրվել է Ղազախստանի նախագահի պաշտոնում

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Նուրսուլթան Նազարբաևը հաղթել է նախագահական արտահերթ ընտրություններում: Նազարբաևի համար քվեարկել են ընտրողների 97,7%-ը: Ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող խազախստանցիների 95,22%-ը: Օրենսդրության համաձայն՝ ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն մայիսի 3-ին:

Երկրում նախագահական արտահերթ ընտրություներ անցկացվել են 2015-ին, որպեսզի նախագահական ընտրությունները չհամընկնեն 2016-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ:

8905 | 4
Facebook