Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարելիցի արարողությունների ժամանակ շտապօգնություն է դիմել 110 քաղաքացի

16:05, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
Տարելիցի արարողությունների ժամանակ շտապօգնություն է դիմել 110 քաղաքացի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ ապրիլի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, բժշկական օգնություն ստանալու նպատակով հերթապահություն իրականացնող շտապօգնության ծառայությանը դիմել է 110 քաղաքացի, որից 11-ը հոսպիտալացվել է և բուժօգնություն ստացել ստացիոնար պայմաններում: Ծանր դեպքեր չեն գրանցվել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում առաջնային, շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումն արագ կազմակերպելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվել էր համակարգող խորհուրդ։ Ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին ուժեղացված ռեժիմով աշխատել է պոլիկլինիկական ծառայությունը և մայրաքաղաքի բոլոր հիվանդանոցները:

Բացի այդ նշված օրերին հերթապահություններ են սահմանվել ՀՀ առողջապահության նախարարությունում: Ծանրաբեռնված է եղել նաև ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայության աշխատանքը, որը համակարգել է նաև բժշկական օգնության եև սպասարկման աշխատանքները:

3644 | 0
Facebook