Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալվեսի՝ թուրք երկրպագուներից ներողություն խնդրելու պատճառը «Turkish Airlines»-ն է

15:01, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
Ալվեսի՝ թուրք երկրպագուներից ներողություն խնդրելու պատճառը «Turkish Airlines»-ն է
     Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը ներողություն է խնդրել սոցիալական ցանցերում տարածված լուսանկարի համար, որում նա պատկերված է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաստառով։ «Ցանկանում եմ ներողություն խնդրել թուրքաբնակ միլիոնավոր իմ երկրպագուներից։ Չեմ մտածել, որ այդ լուսանկարը կարող է վիրավորել։ Ես շատ ընկերներ ունեմ Թուրքիայում»,- ասել է Ալվեսը՝ «Մարկա»-ին տված հարցազրույցում։
     Այս ամենի պատճառն այն է, որ «Բարսելոնայի» հովանավորներից մեկը «Turkish Airlines»-ն է, գրում է «Մարկա»-ն։
     Ավելի ուշ Դանին թվիթերյան իր էջում գրել է․ «Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է լուսանկարը վիրավորական լինել։ Ես միշտ խաղաղության կողմնակիցն եմ, լավ աշխարհի։ Եվ ես չէի ցանկանում վիրավորել մարդկանց, ովքեր գնահատում են խաղաղությունը»։
6086 | 4
Facebook