Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում կարգելվեն մերկապարերը թաղումների ժամանակ

00:06, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Չինաստանում կարգելվեն մերկապարերը թաղումների ժամանակ

Չինաստանում Մշակույթի նախարարության ջանքերով այսուհետ օրենքով արգելված են թաղումների ժամանակ էրոտիկ պարերի ցուցադրությունները: Իսկ օրենքի իրականացումը կհսկեն իրավապահները, որոնք հերթապահություն իրականացնեն գերեզմանոցներում, կցրեն մերկապարուհիներին և կձերբակալեն կազմակերպիչներին:

Թաղումներին մերկապարուհիներ հրավիրելու ավանդույթը Չինաստանում, ինչպես նաև՝ Թայվանում, գործում է վաղուց: Ըստ տեղի ավանդույթների՝ որքան շատ մարդ է գալիս հանգուցյալի թաղմանն, այնքան հարգված է եղել նա: Իսկ մարդկանց գրավելու լավագույն միջոցը կիսամերկ պարուհիներն են:

Առաջին սկանդալը, կապված թաղման ժամանակ իրականացվող մերկապարերի հետ, Չինաստանում պայթել է 2006-ին, երբ նմանատիպ բովանդակությամբ տեսանյութ է հայտնվել համացանցում:

Նշենք նաև, որ, ի տարբերություն Չինաստանի, նրա հարևան Թայվանում ոչ ոք անօրինական, առավել ևս՝ անբարոյական չի համարում իր մտերիմ հարազատի թաղման ժամանակ մերկապարուհիներ հրավիրելը:

15925 | 0
Facebook