Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալեքսեյ Նավալնի. «Մարդկության ապագայի համար ճիշտ ներդրում կլինի յուրաքանչյուրիս կողմից սեփական ժամանակից ծախսել ու կարդալ Հայոց ցեղասպանության մասին»

13:01, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
Ալեքսեյ Նավալնի. «Մարդկության ապագայի համար ճիշտ ներդրում կլինի յուրաքանչյուրիս կողմից սեփական ժամանակից ծախսել ու կարդալ Հայոց ցեղասպանության մասին»

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով իր իսկ խոսքերով 1 շաբաթ առաջ շատ բան չգիտեր Հայոց ցեղասպանության մասին, իր միկրոբլոգում գրել է. «Կարող եմ գրազ գալ, որ այս տեքստը կարդացողների 90 տոկոսը Հայոց ցեղասպանության մասին գիտի ոչ ավել, քան ես գիտեի մեկ շաբաթ առաջ, դե ապրում էին հայերը Թուրքիայում, նրանց սպանեցին։ Զանգվածային ջարդ, ոչ առաջինը, ոչ էլ, ցավոք, վերջինը մարդկության պատմության ընթացքում։ Այժմ թուրքերը հրաժարվում են այն ցեղասպանություն ճանաչել, իսկ հայերն ամբողջ աշխարհում դրա ճանաչման օրինագծեր են առաջ քաշում։ Վեճը նրանց հասկանալի է, բայց 100 տարի անց նման շարժը տարօրինակ է թվում: ...Բայց երբ սկսում ես կարդալ վկայությունները, դիտել փաստաթղթերը, լուսանկարները, արյունը սառչում է երակներումդ, հասկանում ես պատճառը»։

Նավալնին նաև հոդվածների շարք է առաջարկել կարդալու համար։ «Մարդկության ապագայի համար ճիշտ ներդրում կլինի յուրաքանչյուրիս կողմից սեփական ժամանակից ծախսել ու կարդալ Հայոց ցեղասպանության մասին։ Որքան շատ գիտենք, այնքան շատ ենք հիշու, այնքան քիչ սխալներ ենք անում ապագայում»,- եզրափակել է Նավալնին։

5774 | 3
Facebook