Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ ահաբեկչական խմբավորման գլխավորն սպանված է

12:11, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
ԻՊ ահաբեկչական խմբավորման գլխավորն սպանված է

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ, այսպես կոչված «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանված է: «Ռոսբալթ»-ի տվյալներով՝ այս մասին հայտնում է իրաքյան «Waradana» գործակալությունը՝ Մոսուլի անանուն աղբյուրի վրա հենվելով:

Ըստ վերջինի՝ խմբավորման բարձրաստիճան անդամները ևս հաստատել են առաջնորդի մահվան լուրը: Ալ-Բաղդադին մահացել է սիրիական Ռաքքա քաղաքում, բժիշկն անկարող է եղել փրկել նրա կյանքը:

Աղբյուրը նաև հայտնել է, որ ահաբեկիչների առաջնորդի ժառանգորդն է դարձել Աբդուրախման Մուստաֆա ալ-Շեյխերն՝ Աբու Ալյա ալ-Աֆրի մականունով: Նա նախկինում ֆիզիկայի ուսուցիչ է եղել:

Հիշեցնենք, որ այս շաբաթ հայտնի էր դարձել, որ ալ-Բաղդադին ծանր վիրավորվել է մարտի 18-ին, միջազգային ուժերի ավիահարվածների արդյունքում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը ձևավորվել է Իրաքում 2006-ին: 2014-ին այն իր վերահսկողությունն է սահմանել Սիրիայի և Իրաքի տարածքների զգալի մասի վրա՝ այն հռչակելով խալիֆայություն:

9909 | 0
Facebook