Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկրաշարժի հետևանքով 65 լեռնագնաց է զոհվել Էվերեստի բարձունքին

13:35, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
Երկրաշարժի հետևանքով 65 լեռնագնաց է զոհվել Էվերեստի բարձունքին

Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթին 65 մարդ է զոհվել ձնահոսքի պատճառով, որը առաջացել էր Նեպալի երկրաշարժի հետևանքով: Ավելի քան 60 մարդ էլ վիրավորվել է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ սա վերջին ժամանակներում ամենազանգվածային մարդկային զոհերն են Էվերեստի վրա: Անցյալ տարի ձնահոսքի պատճառով զոհվել էր 16 լեռնագնաց: Երկրաշարժի պահին ավելի քան 1000 լեռնագնաց է եղել լեռան բարձունքին, որոնցից 400-ը՝ արտասահմանցիներ:

Ծանր վիրավորներին աղետի վայրից ուղղաթիռներով հասցնում են մոտակա գյուղ: Շուրջ 100 լեռնագնաց կտրված է ճամբարների հետ կապից, սակայն, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը 7,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Նեպալում: Առաջին ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 06:11-ին (Երևանի ժամանակով՝ 10:11-ին): Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 2000-ը:
     Այսօր Նեպալում գրանցվել է երկրորդ ուժեղ երկրաշարժը՝ 6,7 մագնիտուդով:

16710 | 0
Facebook