Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ անդադար էր նաև ապրիլի 25-ին

23:56, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ անդադար էր նաև ապրիլի 25-ին
     Վաղ առավոտվանից մինչև ուշ գիշեր մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք անդադար էր նաև այսօր՝ ապրիլի 25-ին: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում կարգը հսկող ոստիկաններից մեկն ասաց, որ վերջին մի քանի տարիներն այս օրերին հերթապահում է Ծիծեռնակաբերդի բարձունքում, սակայն ապրիլի 25-ին մարդկային նման հոծ բազմություն չի հիշում, որ եղած լինի:
     Որոշ մարդիկ էլ իրենց հիացմունքն արտահայտեցին կատարյալ մաքրության վերաբերյալ, ինչն աննախադեպ էր, քանի որ առաջ ապրիլի 24-ից հետո տարածքը վերածվում էր հսկայական աղբանոցի: Ոմանք էլ հաճելիորեն զարմացած էին նաև ծաղիկների էժան գներով:
     «Շատ բարի, միասնական, ոգեշնչող մթնոլորտ է, ֆանտաստիկ զգացումներ ունեմ, երեկ եղանակի պատճառով չեկա, կարծում էի, այսօր արդեն ուշ է, բայց այսքան բազմություն տեսնելով ֆանտաստիկ գացումներ ապրեցի, արժեր Վրաստանից հասնել այստեղ միայն այս ամենն ապրելու համար»,- ասաց իր թոռնիկների հետ Ծիծեռնակաբերդ բարձրացած տարեց մի կին:
7324 | 1
Facebook