Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալեքսանյանն ու Ջուլֆալակյանը՝ չեմպիոններ

22:28, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Ալեքսանյանն ու Ջուլֆալակյանը՝ չեմպիոններ
     Բուլղարիայում շարունակվում է ըմբշամարտի «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» միջազգային մրցաշարը: Այսօր՝ մրցաշարի երկրորդ օրը, մրցահարթակ են դուրս եկել 71 կգ, 80 կգ և 98 կգ քաշային ըմբիշները։ 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Ռաֆայել Ալեքսանյանը՝ Արթուր Ալեքսանյանի եղբայրը։ Ռաֆայելը հաղթանակներով հասավ եզրափակիչ, որտեղ, ցավոք, 0:4 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Աֆշին Բայաբանին՝ նվաճելով արծաթե մեդալ։ 80 կգ քաշային կարգի մեր ներկայացուցիչ Հրաչ Հովհաննիսյանը, զիջելով մրցակցին, դուրս մնաց հետագա պայքարից։ Այս քաշային կարգի մեր մյուս ներկայացուցիչ Էդուարդ Սարգսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 8:0 հաշվով պարտության մատնեց եգիպտացի Մոհամեդ Մուստաֆային և գրավեց 3-րդ տեղը։ 98 կգ քաշային կարգում փառահեղ էր աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա եզրափակչում 6:0 հաշվով առավելության հասավ իտալացի Դաիգորո Տիմոնչինի նկատմամբ և հռչակվեց մրցաշարի հաղթող: Հիշեցնենք, որ երեկ 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Կարապետ Չալյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը նույն քաշային կարգում դարձել էր մրցաշարի հաղթող: 59 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Խաչատրյանը պարտություն է կրել Տիգ Անդրե Բերգեի հետ մեկնարկային գոտեմարտում և դուրս մնացել հետագա պայքարից։ 75 կգ քաշային մեր ըմբիշ Կարապետ Չալյանը ¼ եզրափակչում հանդիպել է մեր մյուս ներկայացուցիչ Վարշամ Բորանյանին և հաղթել վերջինին: Սակայն, կիսաեզրափակչում Չալյանը պարտվել է բուլղարացի Իվան Գեորգիևին և բրոնզե մեդալի համար գոտեմարտում 3:0 հաշվով հաղթել Էմրա Քուշին: Նույն քաշային կարգում մեր 3-րդ ներկայացուցիչը՝ աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հռչակվել մրցաշարի հաղթող։ Ի դեպ, Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրման արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով:
5756 | 0
Facebook