Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շումախերի մենեջերը սպառնացել է լրագրողներին

00:13, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
Շումախերի մենեջերը սպառնացել է լրագրողներին
     Գերմանացի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը մամուլի ներկայացուցիչների էլեկտրոնային հասցեներին նամակներ է ուղարկում՝ հայց ներկայացնելու սպառնալիքով, եթե լրագրողները որևէ լուր հրապարակեն ավտոարշավորդի առողջության վերաբերյալ։ Իտալական մամուլի տեղեկությունների համաձայն՝ բժիշկները և բուժանձնակազմի մի մասը, ովքեր հետևում են Շումախերի առողջությանը, ստիպված էին գաղտնի համաձայնագիր ստորագրել։
     Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Շումախերը գլխի լուրջ վնասվածք էր ստացել՝ դահուկներով սահելիս։ Հիմա նա վերականգնողական կուրս է անցնում Ժնևում գտնվող իր առանձնատանը։
4909 | 0
Facebook