Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միացի՛ր, հիշի՛ր և պահանջի՛ր». բողոքի ակցիա են իրականացնում եվրոպաբնակ հայերը

17:11, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
«Միացի՛ր, հիշի՛ր և պահանջի՛ր». բողոքի ակցիա են իրականացնում եվրոպաբնակ հայերը

Եվրոպաբնակ հայերը Բեռլինում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Շվեդիայի հայերը` ապրիլի 25-ին, Բեռլինում բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի նշան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման:

Ներկա կլինեն նաև Դերսիմի հայերը: Ասորիները, եզդիները, հույները ևս կմասնակցեն բողոքի ակցիային՝ ի նշան ցեղասպանությունների կանխարգելման: Ակցիայի կարգախոսն է՝ «Միացի՛ր, հիշի՛ր և պահանջի՛ր»: Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում, որպեսզի Եվրոպայի բոլոր հայերը միանան` պահանջելու ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

3006 | 0
Facebook