Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցեղասպանության ճանաչման պայքարը նոր փուլ է մտնում». ՊՆ կազմն այցելել է Ծիծեռնակաբերդ

14:45, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
«Ցեղասպանության ճանաչման պայքարը նոր փուլ է մտնում». ՊՆ կազմն այցելել է Ծիծեռնակաբերդ
     Այսօր՝ ապրիլի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
     Նրանք ծաղկեպսակ են դրել նահատակվածների հուշարձանին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը:
     Այսօր Ծիծեռնակաբերդ էին այցելել նաև Պաշտպանության նախարարության, ոստիկանության աշխատակիցները, ԵԿՄ վարչության անդամները` գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Նրանք նույնպես ծաղկեպսակ և ծաղիկներ էին դրել հուշահամալիրում: Ինչպես նշել է ՊՆ աշխատակիցներից մեկը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված պայքարը նոր փուլ է մտնում: Պետք է միասնական լինենք, որպեսզի մեր պայքարի վերջնական հաղթանակին հասնենք, ու աշխարհի բոլոր երկրները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Տեսանյութը` 1in.am-ի
5479 | 1
Facebook