Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հզոր երկրաշարժ Նեպալում

13:21, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Հզոր երկրաշարժ Նեպալում

Սույն թվականի ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:
     Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 28.330 և արևելյան երկայնության 84.750:
     Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
     Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ:
     Երկրաշարժի հետցնցումները զգացվել են Հնդկաստանի մի շարք քաղաքներում:
     Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 600-ի:

8349 | 0
Facebook