Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան դատապարտել է նաև Օբամայի և Օլանդի ելույթները

13:01, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Թուրքիան դատապարտել է նաև Օբամայի և Օլանդի ելույթները
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի և Գերմանիայի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարություններին:
     Թուրքական գերատեսչությունն ինչպես երևում է` որոշել է հերթով, առանձին-առանձին դատապարտող հայտարարություններ տարածել ու այսօր էլ արձագանքել է Օբամայի և Օլանդի ելույթներին:
     «Մենք քննադատում ենք 1915-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահի միակողմանի հայտարարությունը ու չենք ընդունում դրա հետ կապված իրավական որևէ կողմնակալ գնահատական»,- ասված է Թուրքիայի ԱԳ նախարարության տեքստում:
     Հիշեցնենք` Բարաք Օբաման իր ելույթում չէր արտասանել ցեղասպանություն եզրույթը, բայց նշել էր, որ 1915թ. Մեծ եղեռնը 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից էր: ԱՄՆ նախագահը նշել էր նաև, որ սեփական անցյալի ցավալի էջերին առերեսվելը և դրանք ճանաչելը պետություններին դարձնում է ավելի հզոր, քանի որ առերեսումն ու ճանաչումը հիմք է ստեղծում ավելի արդար և հանդուրժող ապագա կառուցելու համար:
    
     Թուրքիային զայրացրել է նաև Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարած այցն ու նրա հայտարարությունը. «Ֆրանսուա Օլանդը մասնակցեց Երևանում ապրիլի 24-ի միջոցառմանը, որը փոխանակ անցյալի կորուստների ոգեկոչման արարողություն դառնար, վերածվեց Թուրքիային զրպարտող մի առիթի»:
5623 | 2
Facebook