Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը

23:10, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը
     Ապրիլի 22-ին Կրեմլի պաշտոնական կայքը ներկայացրել էր ՌԴ նախագահի ուղերձը` ուղղված հայերին:
     Հիշեցնենք` Պուտինն ասել էր. «2015-ի ապրիլի 24-ը ողբերգական ամսաթիվ է` կապված Հայոց ցեղասպանության հետ: 100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում ողբերգության բոլոր զոհերի հիշատակին, ողբերգություն, որը մեր երկրում միշտ ընկալել են որպես սեփական ցավ ու վիշտ:
     Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային հողի վրա զանգվածային ոչնչացումներին չի կարող արդարացում լինել»։
    
     Թուրքիայի ԱԳՆ-ն այսպես է արձագանքել վերոնշյալ ուղերձին. «Մենք դատապարտում ենք ՌԴ նախագահի՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն որակելը։ Մենք կոչ էինք անում խուսափել դրանից։ Նման քաղաքական հայտարարությունները չունեն օրինական ուժ։ Պետդուման, որը 1995 թվականից ի վեր յուրաքանչյուր 10 տարին մեկ հայկական պահանջներին աջակցող քաղաքական հայտարարություն է անում, չի փոխել ավանդույթները և նոր հայտարարություն է ընդունել, որը մենք նույնպես դատապարտում ենք»:
6524 | 2
Facebook