Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կգա ժամանակ, ու Ցեղասպանությունը կճանաչվի և փոխհատուցում կլինի. ազատամարտիկ

22:35, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Կգա ժամանակ, ու Ցեղասպանությունը կճանաչվի և փոխհատուցում կլինի. ազատամարտիկ
     Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ Ծիծեռնակաբերդն այսօր մարդաշատ էր: Հորդառատ անձրևն անգամ չէր խանգարում, որ շարունակվեր մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր: Բազմության մեջ նկատվում էին և´ տարեցներ, և´ երիտասարդներ, և´ երեխաներ:
     «Կգա ժամանակն ու աշխարհը կպարտադրի, մարդկությունը կպարտադրի և կընդունեն թուրքերը, ուզեն, թե չուզեն: Սխալները պետք է ընդունել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Ցեղասպանության օրերը մենք միշտ նշել ենք, բայց ոչ այնպես, ինչպես անհրաժշտ էր: Մենք պետք է ավելի կազմակերպված ու լավ ձևով կատարեինք ու այսօր, առավել ևս, որ երևար, հասկացվեր՝ պահանջատեր ենք, որ մենք 100-ամյա ցեղասպանությունը ո´չ մոռանում ենք, ո´չ էլ կմոռանանք»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց սասունցի, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, վետերան Աշոտ Գրիգորյանը: «Մեր Ամերիկայի հայերը ձայնը տալիս են նույն երկրի նախագահին, նույն նախագահն էլ խոստումներ է տալիս և չի կատարում դրանք: Բոլորն էլ հետ են գնում, քանի որ իրենք թուրքական կայսրությունից ունեն իրենց օգուտները, դրա համար էլ ոչ մի խոստում չեն կատարում: Անողը տղամարդավարի պետք է անի, մինչև վերջ, եթե ասել է, ուրեմն տերը պետք է լինի: Օլանդը, որ եկավ և մասնակցեց, Պուտինը եկավ, իսկ դրանք նույնիսկ այդ խոսքը չեն ուզում արտահայտել, որովհետև իրենց շահերն ունեն: Խոստումներ տալիս են, որ հասնեն նախագահի աթոռին, բայց հրաժարվում են իրենց խոստումներից: Հնարավոր՝ է մեր կենդանության օրոք չլինի, բայց կգա ժամանակը և սա պետք է ընդունվի ու փոխհատուցումն էլ լինի»,- շարունակեց Ա. Գրիգորյանը:
2973 | 0
Facebook