Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհահռչակ երաժիշտների երևանյան համերգը մեկնարկել է. ուղիղ միացում

22:03, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Աշխարհահռչակ երաժիշտների երևանյան համերգը մեկնարկել է. ուղիղ միացում
     Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է «24/04» համաշխարհային նվագախմբի համերգը՝ «Վերածնունդ» խորագրով։ Նշենք, որ «24/04» նվագախումբը կազմված է աշխարհի 43 երկրի ավելի քան 120 երաժիշտներից։
     Համերգը կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն և Միխայիլ Յուրովսկին: Ավելացնենք, որ համերգը մեկնարկել է մեկ ժամ ուշացումով. պետք է կայանար Հանրապետության հրապարակում, սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տեղափոխվել էր։
Ուղիղ միացումը` 1in.am-ի
4383 | 0
Facebook