Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամենամեծ ազդեցությունը մարդու առողջության վրա թողնում է Մոցարտի երաժշտությունը

20:11, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Ամենամեծ ազդեցությունը մարդու առողջության վրա թողնում է Մոցարտի երաժշտությունը
     Երաժշտության բուժիչ հատկությունները կիրառելու սովորույթը մինչև օրս էլ շարունակվում է։ Երաժշտությունն ունի թերապևտիկ մեծ դեր, որն էլ կիրառվում է հոգեբանության մեջ և կազմում է երաժշտական հոգեթերապիայի բաղկացուցիչ մասը։ Հոգևոր և կրոնական երաժշտությունը վերականգնում է մարդու հոգևոր ներդաշնակությունը, տալիս է հանգստության զգացողություն։ Ուրախ երգ երգելը նպաստում է երկարակեցությանը։ Սակայն ամենամեծ ազդեցությունը մարդու վրա թողնում է Մոցարտի երաժշտությունը, որը երաժշտական ֆենոմեն է, և դրա մոգական գաղտնիքը դեռևս բացահայտված չէ, ասում է հոգեբան-խորհրդատու Աննա Կարապետյանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երաժշտությունը հատկապես արդյունավետ է սրտի հիվանդությունների ժամանակ։ Կլառնետի հնչյունները լավացնում են արյան շրջանառությունը, ֆլեյտան ազդում է թոքերի գործունեության վրա, փողային գործիքները դրական են ռադիկուլիտով հիվանդների համար։ Երաժշտությունն ամրացնում է մարդու իմունային համակարգը, իջեցնում է հիվանդանալու հավանականությունը, նպաստում է վերականգնողական պրոցեսների ակտիվացմանը։
    
     Այսօր երաժշտական թերապիան կիրառվում է նաև շաքարային դիաբետի բուժման համար, քանի որ հայտնաբերվել է, որ մարդու հոգեվիճակի և արյան մեջ շաքարի մակարդակի միջև կա սերտ կապ։ Այսինքն՝ փոխելով և կարգավորելով սեփական հոգեվիճակը` մարդը կարող է փոխել արյան մեջ շաքարի պարունակությունը։ Այս ամենին հատկապես նպաստում են բնության ձայները` թռչունների դայլայլը, ծովի ալիքների կամ անձրևի ձայնը։
    
     Որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն ազդում մարդու վրա, առաջին հերթին պետք է պարզենք, թե մարդն ինչպես է ընկալում երաժշտությունը և ինչ է տեղի ունենում գլխուղեղում։
6468 | 6
Facebook