Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ղրիմի ղեկավարը Հայոց ցեղասպանությունը պատմության ամենաողբերգական էջերից մեկն է որակել

19:33, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Ղրիմի ղեկավարը Հայոց ցեղասպանությունը պատմության ամենաողբերգական էջերից մեկն է որակել
     Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը. «Ապրիլի 24-ին մենք հիշատակում ենք պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկը՝ հայերի ցեղասպանությունը: 100 տարի առաջ այդ ողբերգության զոհ դարձավ 1.5 միլիոն հայ: Հիշեցնեմ, որ դեռևս 1915թ. Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական հզոր պետություններն այդ չարագործության մեղավորների գործողություններն անվանեցին հանցագործություն ուղղված մարդկության դեմ: 1995թ. Ռուսաստանի Պետդուման ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն: 2005թ. արդեն Ղրիմի խորհրդարանը ապրիլի 24-ը հայտարարեց այդ ողբերգության ժամանակ զոհ գնացած հայերի հիշատակի օր: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը»:

Выражаю соболезнования армянскому народу в связи с трагическими событиями, которые произошли 100 лет назад. Случившаяся ...

Posted by Сергей Аксенов on 24 Ապրիլ, 2015
4371 | 0
Facebook