Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Ավակովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում

18:33, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Արսեն Ավակովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում
     Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ վերնագրելով այն ուկրաինատառ հայերենով «Ցավդ տանեմ»։ Նա գրել է. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի: Այսօր՝ 2015թ. ապրիլի 24-ին, ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցի օրը, Եվրոխորհրդարանը հայտարարել է Ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր:
    

Եվրոպան ոգեկոչում է մեկ ու կես միլիոն սպանվածների, կտտանքների ենթարկվածների, սովից մահացածների հիշատակը, որոնց սպանողների առջև միակ մեղքը «սխալ» ազգությունն էր և «սխալ» հավատը: Դա մանրակրկիտ ծրագրված և իրականացված ոճրագործություն էր, որը տևեց 2 տասնամյակ: 1915թ. ապրիլի 24-ին մեկ գիշերվա մեջ Օսմանյան կայսրությունում ձերբակալվեցին 100 հազարավոր մտավորականներ, հոգևորականներ, գրողներ, փիլիսոփաներ և նկարիչներ, մարդիկ, ովքեր հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն էին: Նրանք, ովքեր կարող էին ազգը տանել իրենց ետևից: Գրեթե բոլորը սպանվեցին: Առ այսօր ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ երաշխավորված չէ ողբերգության կրկնությունից։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է պետական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեկուզ 100 տարի անց դատապարտել հանցագործությունը, հռչակել ցանկացած հակամարտության վեճի նման «լուծման» անթույլատրելիությունը, ստանձնել քաղաքական պարտավորություններ:

Եկեք մենք էլ տանենք հայ ժողովրդի ցավը, որ ողբերգությունը երբեք չկրկնվի»,- կոչ է արել Ավակովը։

ЦАВЕТ ТАНЕМ!День пам'яті жертв геноциду вірмен відзначається щорічно. Сьогодні, 24 квітня 2015 року, у день сторіччя т...

Posted by Arsen Avakov on 24 Ապրիլ, 2015
5165 | 0
Facebook