Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երկու բացառիկ փաստաթուղթ ներկայացրեցի թուրք լրագրողների ուշադրությանը. Հայկ Դեմոյան

17:33, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Երկու բացառիկ փաստաթուղթ ներկայացրեցի թուրք լրագրողների ուշադրությանը. Հայկ Դեմոյան
     Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ շուրջ 20 թուրք լրագրողներ, ովքեր ներկայացնում էին թուրքական տարբեր լրատվամիջոցներ, այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացել նոր ցուցադրությանը: «Օգտվելով այս առիթից` երկու բացառիկ փաստաթուղթ ներկայացրեցի նրանց ուշադրությանը. առաջինն Էնվերի ստորագրությամբ կապիտան Սարգիս Թորոսյանին զինվորական պարգևի արժանացնելու հրամանն էր, իսկ մյուսը՝ 1915թ. թուրքական կառավարության կողմից հայերի ունեցվածքի բռնագրավման օրենքը: Փաստաթղթերի բնօրինակները պահվում են Հայոց ցեղասպանության թանգարանում»,- գրել է Հայկ Դեմոյանը:

Շուրջ 20 թուրք լրագրողներ, ովքեր ներկայացնում էին թուրքական տարբեր լրատվամիջոցներ, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգար...

Posted by Hayk Demoyan on 24 Ապրիլ, 2015
5499 | 0
Facebook