Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է իր այցելությունը Երևան

16:53, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Պուտինը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է իր այցելությունը Երևան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է իր այցը Երևան: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այդ կապակցությամբ նշել է. «Էրդողանին հայտնի է Պուտինի՝ Հայաստան այցելելու ծրագրերի մասին, նրան հայտնի է նաև, որ մեր երկիրը ներկայացուցչական բարձր կազմով է ներկայանալու ապրիլիր 24-ին Թուրքիայում կայանալիք միջոցառումներին»: Ինչպես հայտնել ենք, Գալիպոլիի միջոցառումներին Ռուսաստանը կներկայացնի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Ավելի վաղ այս կապակցությամբ «Կոմերսանտ»-ը գրել է, որ Հայաստանն Անդրկովկասում Ռուսասատանի առաջապահ ուղեկալն է, իսկ Թուրքիան Եվրասիայում Ռուսաստանի հիմնական գործընկերներից մեկը, այնպես որ Կրեմլում ստիպված են հավասարակշռություն մտցնել Անկարայի ու Երևանի միջև, ու Ռուսաստանի իշխանությունները պետք է մասնակցություն ապահովեն միյևնուն օրը նախատեսված հիշատակի 2 միջոցառումներին էլ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի հայաստանյան այցը չի կարող բացասաբար ազդել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին:

14046 | 7
Facebook