Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը

15:05, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Գյումրիում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը
     Այսօր՝ ապրիլի 24-ին, Գյումրիի Բագրատունյաց այգում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը: Ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանն ու բարերար Արթուր Անտոնյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո տեղի ունեցավ հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը:
     «Այս հուշարձանը գյումրեցիների երախտիքի տուրքն է միլիոնավոր անմեղ զոհերի անմահ հիշատակին՝ խորհրդանշելով ոչ միայն մեր ազգի անցյալը, այլև՝ ներկան և հավատը ապագայի հանդեպ»,- նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
     Տեղի ունեցավ նաև հուշակոթողի օրհնության կարգ:
3167 | 0
Facebook