Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան ժամանել է Հայաստան

13:25, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան ժամանել է Հայաստան
     Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա հայկական արմատներով օպերային հանրահայտ սոպրանո Մարիա Գուլեգինան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Ծրագրում կհնչեն՝ Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչինի և Ումբերտո Ջիորդանո: Օպերային երգչուհին իր մասնագիտական կարիերան սկսել է Մինսկի պետական օպերայից: Մեկ տարի անց ունեցել է իր բեմելը «Լա Սկալա»-ում՝ որպես Ամելիա: Գուլեգինան առավել հայտնի է Տոսկա և Տուրանդոտ օպերաներում, որտեղ մարմնավորում է գլխավոր կերպարները: Երգչուհին մենահամերգներ է ունեցել աշխարհով մեկ, այդ թվում՝ հանդես է եկել Լիչեյի Գրան թատրոնում, Վիգմուր համերգասրահում, Մարինյան թատրոնում, Օսկայում, Հոնգկոնգում, Հռոմում և այլն:
     Հիշեցնենք, որ աշխարհահռչակ սոպրանոն հանդիսատեսին կներկայանա ապրիլի 27-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
3739 | 0
Facebook