Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցիստիտը դառնում է անբուժելի հիվանդություն

21:05, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
Ցիստիտը դառնում է անբուժելի հիվանդություն

Ցիստիտն ամենատարածված հիվանդություններից մեկն է կանանց շրջանում: Ամեն երրորդ կինը կյանքում գոնե մի անգամ զգացել է այդ տհաճ հիվանդության ցավոտ ախտանշանները՝ հաճախակի միզահեռացում, այրոց, ցավ, միզահեռացման կեղծ ահազանգեր: Այս հիվանդությամբ առավել հաճախ հիվանդանում են կանայք, ինչի պատճառը նրանց օրգանիզմի յուրահատկությունն է, մասնավորապես՝ կարճ միզածորանը, որով արտաքին վարակները շատ հեշտությամբ ներթափանցում են միզապարկ:

Մարտ ամսին Մադրիդում կայացած գիտաժողովի ժամանակ ուրոլոգները հայտարարել էին, որ ցիստիտը հակաբիոտիկներով բուժելու համընդհանուր չափանիշները բուժումը հետզհետե դարձնում են առավել քիչ արդյունավետ:

Դա պայմանավորված է նրանով, որ բակտերիաները, մասնավորապես այնպիսի ուրոպաթոգեններն, ինչպիսին, օրինակ, Escherichia coli-ն է (աղիքային ցուպիկ), առավել կայուն են դառնում հակաբիոտիկների հանդեպ: Դրանում առաջին հերթին մեղավոր են հենց իրենք՝ հիվանդներն, ովքեր ամեն առիթով ընդունում են հակաբիոտիկներ՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու, կամ էլ դադարեցնում են բուժման կուրսը ցուցվածից շուտ: Քանի որ առողջանալու զգացողությունը միշտ առավել շուտ է վրա հասնում, քան ոչնչանում են հիվանդածին մանրէներն, ուստի պետք է միշտ բուժման կուրսը մինչև վերջ շարունակել:

Վերոնշյալ 2 գործոնների արդյունքում հայտնվում են հակաբիոտիկների հանդեպ կայուն միկրոօրգանիզմներ, ընդ որում՝ նրանց կայունությունը «մտցվում է» գենետիկ կոդի մեջ և փոխանցվում ապագա բակտերիաներին: Այսպիսի՝ հակաբիոտիկների հանդեպ կայուն ուրոպաթոգեններն այժմ տարածված են Եվրոմիության տարածքում, հատկապես՝ Եվրոպայի հարավում, և շատ շուտով կհայտնվեն նաև Ռուսաստանում:

Բժիշկներն առայժմ չեն գտել ցիստիտի դեմ արդյունավետ միջոց, ուստի միայն հակաբիոտիկներով բուժումը արդյունավետ չէ: Այս պարագայում ցիստիտի համալիր բուժումը կարելի է իրականացնել հակաբիոտիկների հետ այլ, մասնավորապես՝ լոռամրգից պատրաստված դեղամիջոցներ կիրառելով: Այս թթու հատապտղի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ պրոանթոցիանիդներ՝ նյութեր, որոնք թույլ չեն տալիս բակտերիաներին ամրանալ լորձաթաղանթին և դրանք դուրս են գալիս օրգանիզմից բնական ճանապարհով՝ միզահեռացման ժամանակ:
     Ամեն դեպքում ցիստիտն այն հիվանդությունն է, որ չպետք է մատնել անուշադրության և զբաղվել ինքնաբուժությամբ: Ցանկացած պարագայում անհրաժեշտ է դիմել բժշկի:

11123 | 0
Facebook