Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելը 150 միլիոն դոլարով կրճատվել է. «168 ժամ»

10:05, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելը 150 միլիոն դոլարով կրճատվել է. «168 ժամ»
     «168 ժամ»-ը գրում է. «ՀՀ 21 առևտրային բանկերը հրապարակել են իրենց եռամսյական հաշվետվությունները՝ 2015 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համար։ Ինչպես երևում է բանկերի ներկայացրած տվյալներից, ՀՀ 21 բանկերից 17-ի վարկային պորտֆելը այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նվազել է։ Բացարձակ մեծությամբ ամենից շատ նվազել են խոշորագույն բանկերի վարկային պորտֆելները։ Այսպես՝ Ամերիաբանկի վարկային պորտֆելը նվազել է 27.9 միլիարդ դրամով, ՎՏԲ Հայաստան բանկինը՝ 22.3 միլիարդ դրամով, HCBC բանկինը 10.9 միլիարդ դրամով։ 21 առևտրային բանկերի վարկային պորտֆելը այս տարվա առաջին եռամսյակի վերջին կազմել է 2 տրիլիոն 61.2 միլարդ դրամ։ Հունվարի 1-ի համեմատ՝ ընդամենը 3 ամսվա ընթացքում, վարկային պորտֆելը կրճատվել է ավելի քան 70 միլիարդ դրամով (շուրջ 150 միլիոն դոլար) կամ 3.3%-ով։
     Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա առաջին եռամսյակում աճել է 2.5%-ով։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը աշխուժանում է՝ չնայած վարկավորման ծավալների կրճատմանը։
     Մանրամասները` թերթի համարում:
3504 | 0
Facebook