Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դանիան գյուղատնտեսության նախարարի խնդրանքով պաշտոնապես արգելել է սեռական հարաբերությունը կենդանիների հետ

22:05, չորեքշաբթի, 22 ապրիլի, 2015 թ.
Դանիան գյուղատնտեսության նախարարի խնդրանքով պաշտոնապես արգելել է սեռական հարաբերությունը կենդանիների հետ

Ապրիլի 21-ից Դանիայի տարածքում պաշտոնապես արգելված է սեռական հարաբերությունը կենդանիների հետ: Այս օրինագծի օգտին են քվեարկել երկրի խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, բացի դեմ արտահայտված «Լիբերալ դաշինք»-ից և ձեռնպահը մնացած «Կարմրականաչ կոալիցիա»-ից: Այս մասին հայտնում է «Դը լոքալ»-ը:

Նշենք, որ զոոֆիլիայի դեմ օրինագիծը ներկայացվել էր 2014-ի հոկտեմբերին, երկրի գյուղատնտեսության նախարար Դեն Յորգենդենի կողմից: Նա դա հիմնավորել է նրանով, երբ հարևան երկրներում զոոֆիլիան արգելող օրենքների ընդունումից հետո դեպի Դանիա սկսվել է սեքս-զբոսաշրջիկների մեծ հոսք, որոնց թվում մեծ տեղ են զբաղեցնում զոոֆիլները: Սա, ըստ նրա, մեծապես վարկաբեկում է երկրի հեղինակությունը:

Այսուհետ կենդանիների հետ սեռական հարաբերության համար առաջին անգամ դատապարտվողները կազատազրկվեն մեկ տարով և երկու տարով, եթե հանցանքը կրկնվի:

35527 | 13
Facebook