Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարդատար «գազելն» ու BMW-ն բախվել են իրար. կան վիրավորներ

17:06, չորեքշաբթի, 22 ապրիլի, 2015 թ.
Մարդատար «գազելն» ու BMW-ն բախվել են իրար. կան վիրավորներ
     Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35OP483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327Տ համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները: Օպերատիվ են գործել նաև 1-03 շտապ օգնության բրիգադներն, ովքեր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:
     ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ «ԳԱԶել» մակնիշի 0327Տ պետհամարանիշի թիվ 43 երթուղային տաքսու վարորդըվ եղել է Ս. Ղ.-ը, ծնվ 1965թ., իսկ «ԲՄՎ» մակնիշի 35OP483 պետհամարանիշի մեքենայի վարորդը եղել է Գ.Դ.-ը, ծնվ. 1990թ.:
     Լուսանկարները՝ Shamshyan.com-ի:
14697 | 1
Facebook