Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գծի տերերն սկսել են կրճատել աշխատողներին

15:40, չորեքշաբթի, 22 ապրիլի, 2015 թ.
Գծի տերերն սկսել են կրճատել աշխատողներին
     Հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման համար պայքարող փոխադրող ընկերությունները` հասկանալով, որ Երևանի քաղաքապետարանը խնդիրը հստակ է դրել, այն է` «ուղեվարձի թանկացում չի լինելու, ուզում եք աշխատեք, ուզում եք` մի աշխատեք», այլ քայլերի են դիմում: Ասում են` գծի տերերն սկսել են կրճատումներ անել վարորդների ու հատկապես դիսպետչերների շարքերում: Ըստ լուրերի` նախորդ ամսվա ընթացքում շուրջ 30 դիսպետչեր կրճատվել է, առաջիկայում նրանց թիվը կարող է հասնել 100-ի: Ասում են նաև, որ այս պահին գծի տերերը գործից հանում են հիմնականում տարեցներին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
6547 | 5
Facebook