Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վերլուծաբանների կանխատեսումներով՝ Օբաման այս տարի կարտասանի «ցեղասպանություն» բառը. «LA Times»

18:20, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Վերլուծաբանների կանխատեսումներով՝ Օբաման այս տարի կարտասանի «ցեղասպանություն» բառը. «LA Times»

«Los Anjeles Times» պարբերականը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ անդրադարձել է դրա ճանաչման գործընթացին՝ նշելով, որ դրա վերաբերյալ քննարկումներն ավելի սուր բնույթ են ստանում:

«Երեկ՝ ապրիլի 20-ին, թուրքական ղեկավարությունն իր ցավակցությունը հայտնեց, որ Օսմանյան կասյրության անկման շրջանում 1,5 միլիոն հայ է սպանվել. իրադարձություններ, որոնք շատերը ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Քանի դեռ հայերը նախապատրաստվում են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման միջոցառումներին, Թուրքիան անում է ամեն հնարավորը, որ աշխարհի երկրները զերծ մնան 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն որակելուց: Ցեղասպանություն բառն իր մեջ ամփոփում է ժողովրդին միտումնավոր կերպով վերացնելու երևույթը, մի բան, որ ժամանակակից թուրքիան շարունակ ժխտում է հայոց ջարդերի վերաբերյալ: Թուրքիայի ներկայիս իշխանությունները նշում են, որ 1,5 միլիոն հայերի կոտորածն Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում է տեղի ունեցել և Օսմանյան կայսրության ղեկավարները հայերին երկրի երեսից բնաջնջելու նպատակ չեն հետապնդել:

Սակայն Սիրիայում տարիներ առաջ հրապարակված զեկույցները փաստում են այն մասին, որ այնտեղի անապատներում հարյուր հազարավոր մարդկանց կմախքներ են հայտնաբերվել: Դրանք այն մարդկանց մնացորդներն են, որոնց թուրքերն Անատոլիայից քշել են դեպի անպատ, ինչպես իրենք են անցնում, «տեղահանությունների» նպատակով:

Օրեր առաջ այդ իրողությունների մասին Վատիկանում հրապարակայնորեն խոսեց նաև Հռոմի պապը՝ 1915թ. դեպքերը հայտարարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Բացի այդ 23 երկրներ և ԱՄՆ-ի 43 նահանգներ նույնպես ընդունել են այն փաստը, որ հայերի նկատմամբ իրականացվածը ցեղասպանություն է եղել: Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակը երեկ հայտարարեց, որ գերմանիայի կառավարությունը մտադիր է այդ թվականի դեպքերը ցեղասպանություն կոչել և սատարում է Բունդեսթագում ապրիլի 24-ին քննարկվելիք բանձևը՝ նվիրված 1915թ. իրադարձությունները պաշտոնապես ցեղասպանություն անվանելուն: Մի շարք երկրներ ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլև հանցանք են համարել իրենց երկրի տարածքում Հայոց ցեղասպանության ժխտումը:

2008թ. ԱՄն ներկայիս նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնպես հայտարարեց, որ նախագահ դառնալու պարագայում պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչ այժմ խուսափել է այդ բառն օգտագործելուց՝ կապված Թուրքիայի հետ ունեցած բարեդրացիական հարաբերությունների հետ: Սակայն, արևնմտյան մի շարք վերլուծաբններ և քաղաքական գործիչներ միանշանակ նշում են, նոր Վատիկանի և Բեռլինի վերջին քայլերի և նրանց դիրքորոշման մեջ փոփոխությունների հետ կապված, Օբաման հավանաբար նույնպես կփոխի իր դիրքորոշումը և այս տարի վերջապես կարտսանի ցեղասպանություն բառը»,- գրում է պարբերականը:

5596 | 2
Facebook