Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի ամենաբարձրահասակ բնակիչը գտել է իր երկրորդ կեսին, ում հասակն ընդամենը 152սմ է

17:10, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Բրազիլիայի ամենաբարձրահասակ բնակիչը գտել է իր երկրորդ կեսին, ում հասակն ընդամենը 152սմ է

Բրազիլիայի ամենաբարձրհասակ բնակիչը՝ Ջոլիսոն Ֆերնանդես դա Սիլվան գտել է իր կյանքի երկրորդ կեսին, ում հասակն ընդամենը 152 սմ է: Ինչպես գրում է «Մետրո»-ն, 28-ամյա Ֆերնանդեսի հասակը 234 սմ է, ինչի համար էլ նրան «Բրազիլիայի նուրբ հսկա» են անվանում:

Աղբյուրը նշում է, որ Ֆերնանդեսի կինը՝ 21-ամյա Էվեմ Մեդեյրոսը, ամուսնուց ցածրահասակ է 82 սմ-ով, սակայն դա զույգին ընդհնրապես չի խանգարում սիրել միմյանց. ի զարմանս շատերի՝ նրանք բավական երջանիկ զույգ են:

Ֆերնանդեսը նշել է, որ վաղ տարիքում հասկակիցները միշտ ծաղրել են իրեն հասակի պատճառով, և ինքն իրեն աննորմալ մարդ է համարել: Սակայն այժմ ամեն ինչ այլ է, և իր հարազատ ծննդավայրում՝ Պարաիդայում, մարդիկ սկսել են նույնիսկ իրեն շատ սիրել: Ինչ վերաբերվում է իր կնոջը՝ Էվեմին, 28-ամյա հսկան նշել է, որ ինքը սրիահարվել է իր ապագա կնոջն առաջին հայացքից և հասկացել, որ նա է իր ողջ կյանքի սերը:

Զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ, բայց այժմ նրանք չեն ծրագրում երեխա ունենալ:
15750 | 2
Facebook