Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կանխվել է. ադրբեջանական կողմն ունի 1 զոհ

16:50, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կանխվել է. ադրբեջանական կողմն ունի 1 զոհ

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ: Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվհետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, hատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իրելման դիրքերը:

Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ:

ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

8275 | 0
Facebook