Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նույնիսկ ջուր գնելու կարիք էլ չի լինի, ինչն է շատ՝ պուլպուլակը». փոխքաղաքապետը՝ ապրիլի 24-ի մասին

16:06, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
«Նույնիսկ ջուր գնելու կարիք էլ չի լինի, ինչն է շատ՝ պուլպուլակը». փոխքաղաքապետը՝ ապրիլի 24-ի մասին

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանից հետաքրքվեց, թե ապրիլի 24-ին ինչպես է վերահսկվելու դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհահատվածը: Արդյոք չե՞նք ունենա նույն պատկերը, ինչ նախորդ տարիներին՝ ամենուրեք կուտակված դատարկ շշեր, արևածաղկի սերմեր ու կոխկրտված ծաղիկներ:
     «Ամեն քայլափոխի աղբաման է տեղադրված, եթե այդքանից հեռու պիտի աղտոտեն, ոչինչ չեմ կարող ասել: Ծիծեռնակաբերդի մոտակայքում արգելվել է ծաղիկների ու հյութերի վաճառքը. «Թող վաճառեն, նրանց ո՞վ է բան ասում, բայց թող իրենց հատկացված վայրերում իրենց առևտուրն անեն: Աշխարհի տարբեր կետերից պատվիրակություններ են լինելու: Որքանո՞վ է ճիշտ, որ հուշահամալիր վերելքի հենց սկզբից ծաղիկ վաճառեն: Այդ օրվա հետ կապված բոլոր շահարկումներն անընդունելի են»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ տեղադրվել են նաև երեք սանհանգույց, 21 ցայտաղբյուր, նստարաններ: «Նույնիսկ ջուր գնելու կարիք էլ չի լինի, ինչքան ուզում են թող խմեն, ինչն է շատ՝ պուլպուլակը»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ ծաղկավաճառներն իրենց առևտուրը կարող են կազմակերպել միայն Հալաբյան փողոցում, ստորգետնյա անցումներում, Բարեկամությունից մինչև Օրբելի հատվածում:
     Ա. Սուքիասյանի խոսքով, «յուրաքանչյուրիս համար այդ օրը կարևոր է: Կարևոր է, թե ինչպես կներկայցնեն մեզ միջազգային լրատվամիջոցները… Այդ օրը մենք լինելու ենք աշխարհի ուշադրության կենտրոնում, ուստիև չենք կարող մեզ ծիծաղելի վիճակում դնել»,- բացատրեց նա:

4018 | 0
Facebook