Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բացառիկ նյութեր և տեսաժապավեններ՝ ապրիլի 24-ին

15:26, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Բացառիկ նյութեր և տեսաժապավեններ՝ ապրիլի 24-ին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքում իրականացված աշխատանքները և նախատեսվող միջոցառումները:
     «Դպրոցներում միջոցառումները շարունակվում են, հավաքվել է 400 հազար անմոռուկ, որը մարզերի դպրոցների աշակերտների պատրաստած անմոռուկների հետ միասին ապրիլի 24-ին կբաժանվի Ծիծեռնակաբերդում»,- նշեց նա: Ըստ փոխքաղաքապետի, դեպի հուշահամալիր տանող ճանապարհը ձայնաֆիկացվել է: «Այն, ինչ տեղի կունենա հուշահամալիրի տարածքում, զուգահեռաբար կլսվի ամբողջ ճեմուղում»:
     Վերջինն անդրադարձավ Հանրապետության հրապարակում կայանալիք «Վերածնունդ» խորագիրը կրող միջոցառմանը, որտեղ տեսաշարեր են պատրաստված և կցուցադրվեն բացառիկ նյութեր, որոնք նոր են բերվել Հայաստան: «Նույնիսկ մտածում էինք` արժե՞ արդյոք դաժան տեսարանները ներկայացնել, բայց, հաշվի առնելով, որ ծրագիրը բաղկացած է չորս խորագրից, որոշեցինք «Հիշողություն» հատվածում դրանք ցուցադրել: Դրանք իսկապես բացառիկ տեսաժապավեններ են»,- շեշտեց քաղաքապետի տեղակալը:
     Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտի աշխատանքին, ասաց, որ Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև գիշերը ժամը 01.00-ն, իսկ քաղաքի կենտրոնով չանցնող միկրոավտոբուսները բնականոն հունով կշարունակեն իրենց աշխատանքը:

3613 | 0
Facebook