Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աբովյան» հ/ը լրագրողը չի անհետացել

15:11, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
«Աբովյան» հ/ը լրագրողը չի անհետացել
     Այսօր թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` հայտնելով, որ Կապանից լրագրող է անհետացել: «Երեկ՝ ապրիլի 20-ին, իր ծննդավայր քաղաք՝ Կապան է մեկնել «Աբովյան» հ/ը լուրերի բաժնի պատասխանատու, henaran.am կայքի նախկին լրագրող Արմենակ Դավթյանը:
     Երեկվանից նրա կապն անհասանելի է, ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրի մասին:
     Տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք արձագանքել»:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը կապ հաստատեց «Աբովյան» հեռուստաընկերություն` մանրամասներ իմանալու համար: Հեռուստաընկերությունից մեզ պատասխանեցին, որ անհետանալու հետ կապված լուրերն իրականությանը չեն համապատասխանում, Ա. Դավթյանը հիվանդ է և այսօր աշխատանքի չի ներկայացել:
4081 | 0
Facebook