Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Թանկյանն ու «System of a Down»–ը ժամանեցին Հայաստան

14:43, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Սերժ Թանկյանն ու «System of a Down»–ը ժամանեցին Հայաստան

Երևանի ժամանակով ժամը 14:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթի օդանավը, որով Հայաստան են ժամանել «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի երաժիշտները` Սերժ Թանկյանի հետ միասին:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը նախօրեին Մոսկվայում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերային: Իսկ երեկ երեկոյան «System of a Down» ռոք խումբը համերգ է տվել «Օլիմպիյսկիյ» համալիրում:

4264 | 2
Facebook