Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել». այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

14:01, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել». այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965-ի ապրիլի 21-ին` Թալինի շրջանի Արեգ գյուղում։

Խորհրդային միության բանակում ծառայելուց հետո հայրենիքի հանդեպ անմար սիրով լցված Թաթուլն ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ:

1990-ին Թաթուլը մեկնել է Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր հիմնած զինված խմբով` 1990-ին սե- Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։

«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի...»,- պատերազմի ժամանակ ասում էր Թաթուլը:

Վերջին անգամ, երբ եկել է Երևան, գնալիս ասել է հետևյալ խոսքերը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»։

Գետաշենն ազատ տեսնելու Թաթուլի երազանքն այդպես էլ չի իրականացել: 1991-ի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ հերոսաբար զոհվել է։

1996-ի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման։

Թաթուլ Կրպեյանը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։

«Գիտակցությունը և գիտակցական մակարդակով ընկալումն ազգային հերոսի, ամբողջ պատասխանատվությամբ` եկավ տարիների ընթացքում, երբ հասկացա, և ավելի խորությամբ ընկալեցի ու ծանոթացա հայրիկի գործունեությանը: Պարտավորեցնող է: Ամեն քայլ, ամեն խոսք, ու ամեն բան իմ կյանքում անմիջականորեն կապված է հայրիկի հետ, և այն հանգամանքի հետ, որ ես ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն եմ»,- խոստովանել է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը:

9959 | 0
Facebook