Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման կամ պետք է բարձրաձայնի ճշմարտությունը, կամ կրկին տրվի Անկարայի սպառնալիքներին. ԱՄՆ սենատորները Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նոր բանաձև են ներկայացրել

11:08, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Օբաման կամ պետք է բարձրաձայնի ճշմարտությունը, կամ կրկին տրվի Անկարայի սպառնալիքներին. ԱՄՆ սենատորները Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նոր բանաձև են ներկայացրել

Հռոմի պապի՝ հայերի կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելուց և Եվրոխորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևով այդ հանցանքը հրապարակայնորեն դատապարտելուց հետո ԱՄՆ սենատորներ Ռոբերտ Մենդերեսը, Մարկ Կիրկը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները ներկայացրել են մի բանաձև, որը կոչ է անում հայ-թուրքական հարաբերությունների տևական բարելավման՝ հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի ամբողջական ճանաչման վրա: Այդ մասին հաղորդում է «Asbarez»-ը՝ հղում անելով Ամերիկայի հայ դատի գրասենյակին:

Աղբյուրը նշում է, որ բանաձևը ներկայացվել է նախագահ Օբամայի՝ ապրիլի 24-ի դեպքերի վերաբերյալ ելույթին ընդառաջ և այդ առումով չափազանց կարևոր քայլ է հանդիսանում ԱՄՆ-ի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ վարվող քաղաքականության մեջ:

Ամերիկայի հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համփարյանն այս առիթով նշել է. «Նախագահ Օբաման պետք է ընտրություն կատարի: Նա կարող է բարձրաձայնել ճշմարտությունը և հաստատել Ամերիկայի ղեկավարության՝ Հայոց ցեղասպանության հարցում օրինականության սկզբունքը, կամ տրվել Անկարայի սպառնալիքներին և թույլ տալ վերջինին կրկին փակել Ամերիկայի բերանը»:
5436 | 0
Facebook