Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

31 միլիարդ դրամ շահույթ՝ դրամի արժեզրկման արդյունքում. «168 Ժամ»

10:05, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
31 միլիարդ դրամ շահույթ՝ դրամի արժեզրկման արդյունքում. «168 Ժամ»
     «168 Ժամ»-ը գրում է. «ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականը փակել է 31 միլիարդ 844.3 միլիոն դրամ շահույթով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2014թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունից։ Համեմատության համար նշենք, որ 2013 թվականը Կենտրոնական բանկը փակել էր 10.7 միլիարդ դրամ վնասով։ Ինչպես երևում է համախմբված շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին տվյալներից, ԿԲ շահույթի մեծ մասը գոյացել է փոխարժեքի տատանումից։ Մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկը 30 միլիարդ 384 միլիոն դրամի եկամուտ է ստացել փոխարժեքային տարբերություններից։ Եվս 5.5 միլիարդ դրամի եկամուտ ունեցել է ածանցյալ գործիքներից։
     Մանրամասները` թերթի համարում:
4265 | 0
Facebook