Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանը գաղտագողի փորձում է զբաղվել քաղաքականությամբ. «Ժամանակ»

09:55, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Ծառուկյանը գաղտագողի փորձում է զբաղվել քաղաքականությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը շարունակում է անորոշ մնալ, բայց նախընտրական քարոզարշավը գնում է ամբողջ թափով: Հնարավոր է, որ ընտրությունների օրը իշխանության և մասնավորապես մարզպետ Կարո Գուլոյանի կողմից հետաձգվում են հատուկ մեկ թեկնածուի՝ Վահագն Գևորգյանի համար, որպեսզի նրան սատարող ուժերն ավելի մեծ ժամանակ ունենան քարոզարշավը կազմակերպելու համար:
     Վահագն Գևորգյանը համարվում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուն, և դրա ամենավառ ապացույցն աբովյանցիները համարում են այն, որ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն անձամբ է զբաղվում նրա անվտանգության կազմակերպմամբ, ինչը աբովյանցիները համարում են հատուկ վերաբերմունքի դրսևորում:
     Քաղաքականությունից իբր թե հեռացած Ծառուկյանը իրեն պատկանող «Փարավոն» խաղատուն է հրավիրում գործարարությամբ զբաղվող աբովյանցիներին և նրանց առաջարկում քվեարկել Գևորգյանի օգտին: Գևորգյանի քարոզչությանն է լծված նաև Աբովյանի նախկին քաղաքապետ, ներկայումս Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը, ով ըստ աբովյանցիների՝ գրեթե ամեն օր իր նախկին՝ քաղաքապետի աշխատասենյակ է հրավիրում Աբովյանի դպրոցների, մանկապարտեզների և մարզպետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին և նրանց հրահանգում, որ աշխատեն Վահագն Գևորգյանի օգտին:
     Արդյոք մարզպետ Գուլոյանը իր այս գործունեությունը համաձայնեցրե՞լ է իշխանության հետ, թե՞ դա անում է բացառապես իր աներոջ՝ քաղաքականությունից իբր թե հեռացած, բայց իրականում քաղաքականությանը անմիջականորեն մասնակցող Գագիկ Ծառուկյանի հետ՝ դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ն, որպես իշխանության միակ կրող ուժ, Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հարցում որոշում չի կայացրել»:
     Մանրամասները` այսօրվա համարում:

5533 | 0
Facebook