Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արոնյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց Ուկրաինայի ընտրանուն

20:35, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Արոնյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց Ուկրաինայի ընտրանուն
     Ծաղկաձորում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Այսօր՝ մրցաշարի երկրորդ տուրում, Հայաստանի ընտրանին էր 2 ½ : 1 ½ հաշվով առավելության հասավ Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։
     Աշխարհի առաջնություն, երկրորդ տուր
     Հայաստան - Ուկրաինա` 2 ½ : 1 ½
     Հնդկաստան - ԱՄՆ` 2:2
     Հունգարիա - Չինաստան` 2:2
     Ռուսաստան - Կուբա` 1 ½ : 1 ½
     Եգիպտոս - Իսրայել` 2:2
     Մեր թիմում հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը։ Մյուս շախմատիստներն իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի։
     Արոնյան – Պոնոմարյով՝ 1։0
     Սարգսյան – Իվանչուկ՝ ½ : ½
     Մովսեսյան – Էլյանով՝ ½ : ½
     Մելքումյան – Մոիսեենկո՝ ½ : ½
3349 | 0
Facebook