Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան և դուբլի հեղինակ է դարձել

18:33, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Ռոնալդինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան և դուբլի հեղինակ է դարձել
     Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան։ Հիմա բրազիլացին հանդես է գալիս մեքսիկական «Կերետարոյում», որի կազմում վերջերս դարձել է Մեքսիկայի գավաթակիր։
«Չեմ պատրաստվում ավարտել ֆուտբոլիստի կարիերաս։ Այն ամենը, ինչ գրում են ԶԼՄ-ներում, սուտ է։ Ես երջանիկ եմ, որ այսօր ֆուտբոլիստ եմ։ Ֆուտբոլը լքելու համար դեռ ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- հայտարարել է Ռոնալդինյոն։
Ի դեպ, երեկ Մեքսիկայի առաջնության 14-րդ տուրի՝ «Ամերիկա» - «Կերետարո» հանդիպումը ավարտվել է Ռոնալդինյոյի թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։ Այս հանդիպումում Ռոնալդինյոն դուբլ է գրանցել՝ փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Կերետարոն» դուրս է եկել Մեքսիկայի առաջնության 8-րդ հորիզոնական։
6181 | 0
Facebook