Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամբոյի պատանեկան ու երիտասարդական հավաքականը հայրենիք կբերի 8 մեդալ

17:23, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Սամբոյի պատանեկան ու երիտասարդական հավաքականը հայրենիք կբերի 8 մեդալ
    
Սերբիայի Նովի-սադ քաղաքում ավարտվել է Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը: Մրցումների վերջին օրը մեր պատանիներից 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանն արժանացավ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ երրորդ հորիզոնականներն էին զբացեղերել նաև Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների էին արժանացել պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: Այսպիսով մեր մարզիկները հայրենիք կբերեն 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ:
2421 | 0
Facebook