Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարային ջրանջատում` Շենգավիթ վարչական շրջանում

08:30, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Վթարային ջրանջատում` Շենգավիթ վարչական շրջանում
     «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 21-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Թամանցիների, Մասիսի, Գորգագործների փողոցների, Արտաշատի խճուղու, Արշակունյաց պող. 58-ից բարձր համարների, Բագրատունյաց պող. 30-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի ջրամատակարարումը: Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ճնշման անկում:
     Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2861 | 0
Facebook