Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը հայրենիք է վերադարձել 3 մեդալով

16:25, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Հայաստանի ծանրամարտի հավաքականը հայրենիք է վերադարձել 3 մեդալով
     Թբիլիսիում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո ամփոփվել են մրցաշարի արդյունքները: Հայաստանը, որը առաջնությանը ներկայացված էր 10 մարզիկներով, մեդալային հաշվարկով 11-րդն է։ Այստեղ հաշվի են առնվում մեծ և փոքր մեդալները։ Մեդալային հաշվարկը ունի հետևյալ տեսքը՝
1. Ուկրաինա՝ 12 մեդալ (8 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ)
2. Ադրբեջան՝ 9 մեդալ (7 ոսկի, 2 արծաթ)
3. Թուրքիա՝ 14 մեդալ (6 ոսկի, 3 արծաթ, 5 բրոնզ)
11. Հայաստան՝ 8 մեդալ (2 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ)
Միայն մեծ մեդալների հաշվարկում Հայաստանը 6-րդ և 7-րդ հորիզոնականներն է կիսում Ֆրանսիայի ընտրանու հետ։
1․ Ուկրաինա՝ 4 մեդալ (3 ոսկի, 1 արծաթ)
2. Թուրքիա՝ 5 մեդալ (2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ)
3․ Ադրբեջան՝ 3 մեդալ (2 ոսկի, 1 բրոնզ)
6-7. Հայաստան՝ 3 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ)
Հիշեցնենք, որ մեր ընտրանու կազմում Եվրոպայի չեմպիոն է դարձել Տիգրան Մարտիրոսյանը, Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Սմբատ Մարգարյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը արժանացել է բրոնզե մեդալի։
3865 | 1
Facebook