Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանիել Դեքերն ապրիլի 24-ին հայկական անձնագիր կունենա

16:53, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Դանիել Դեքերն ապրիլի 24-ին հայկական անձնագիր կունենա

Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը կրկին Հայաստանում է: Հայտնի երաժիշտը ժամանել է ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով, ինչպես նաև` երգահան Արա Գևորգյանի հետ համատեղ` «Սև ապրիլ» կոչվող նախագծի իրականացման համար: Նախագծի շրջանակներում կյանքի կկոչվի Ցեղասպանության մասին «Remember» երգը, որը կոչ է անում ընդունել ցեղասպանությունը:

Արա Գևորգյանի խոսքով` հույս ունեն, որ ապրիլի 24-ին, հենց Ծիծեռնակաբերդում Դանիել Դեքերին պաշտոնապես կհանձնվի իր հայկական անձնագիրը:

«Թեև ծնունդով՝ ոչ, բայց ընտրությամբ հայ եմ: Ես ինձ նույնացնում եմ հայ ժողովրդի հետ` նախևառաջ լինելով քրիստոնյա, որովհետև հայերի Ցեղասպանությունը եղել է այն պատճառով, որ նրանք քրիստոնյա էին։ Ես կարծում եմ, որ սպանվել են իմ քույրերն ու եղբայրները, և ես կիսում եմ այդ ցավը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Դանիել Դեքերն ու խոստովանել, որ շատ է սիրում հայերին:

Նշենք, որ Դանիել Դեքերը Արա Գևորգյանի «Ադանա» երգի բառերի հեղինակն է: Այժմ երգը ձայնագրվել է 15 լեզուներով, այդ թվում՝ թուրքերեն, և մոտ օրերս լույս կտեսնի ձայնասկավառակի տեսքով։

«Remember» երգի նկարահանումները
«Remember» երգի նկարահանումները
4143 | 0
Facebook