Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հացադուլավորները փոշմանե՞լ են

15:25, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Հացադուլավորները փոշմանե՞լ են
     Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը:
     Ազատամարտիկների հացադուլ-նստացույցը, որը պետք է տեղի ունենար այսօր` Ազատության հրապարակում, տեղափոխվել է ՄԻՊ գրասենյակի մոտ: Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց հացադուլ անելու նպատակն օմբուդսմենին հիշեցնելն է, որ երկրում կան քաղբանտարկյալներ: Ազատամարտիկը հույս է հայտնել, որ մինչև մայիսի 9-ը ձերբակալվածներին ազատ կարձակեն:
     Տեղեկացնենք՝ նախապես հայտարարված էր, որ շուրջ 50 ազատմարտիկ պատրաստ է հացադուլ անել, մինչդեռ մասնակիցների թիվը 20-ից չէր անցնում:
3666 | 1
Facebook