Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հուշաքար Ոսկեվանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

15:05, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Հուշաքար Ոսկեվանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
     Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում բացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար: Բացման առիթով Ոսկեվանում բազմամարդ միջոցառում էր կազմակերպվել, որին բացի ոսկեվանցիներից մասնակցում էին բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից, այլ մարզերից ու Տավուշի մարզի մյուս համայնքներից: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը: Հուշաքարը տեղադրվել է դեռևս 1990 թվականին բացված Անդրանիկ զորավարի արձանի կողքին: Հեղինակը հենց ոսկեվանցի քանդակագործ Արթուր Մելքոնյանն է, ով քարին համադրել է Պատմական Հայաստանի տարածքը, հավերժության խորհրդանիշ նուռը, ու նաև սրի նմանվող խաչը: Այս նախաձեռնության հեղինակը Ոսկեվանից սերված Լորիս Սաֆարյանն է:
3751 | 0
Facebook